Ամերիկյան Global Firepower կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշը՝ 2024 թվականի դրությամբ։
Global Firepower-ի համաթիվը հաշվարկելիս զենքից և զինվորների թվից բացի հաշվի է առնվում 60 այլ գործոն, ինչպիսիք են զրահատեխնիկան, ռազմածովային ուժերը, տվյալ երկրի բնական ռեսուրսները, անձնակազմի քանակը, ռազմական բյուջեն, արժութային պահուստները և գնողունակությունը, տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման մակարդակը և այլն։
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս վարկանշի առաջին եռյակը զբաղեցրել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։ Լավագույն տասնյակում է նաև Թուրքիան՝ 8-րդը:
Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, բարելավել է դիրքերը՝ 17-րդ հորիզոնականից հայտնվելով 14-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը՝ 57-րդը հորիզոնականից այս տարի հայտնվել է 59-րդ հորիզոնականում, Վրաստանն էլ 2023 թվականին զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը, իսկ այս տարի հայտնվել է 84-րդ հորիզոնականում:
Վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 102-րդ հորիզանականը: Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին Հայաստանը վարկանիշում 94-րդն էր՝ 145 երկրների թվում։