«Լավ վարսավիր լինելը դեռ չի նշանակում կարողանալ սովորեցնել». կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կօգնի աշխատանքային փորձ ձեռք բերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կառավարությունը հաստատեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։

Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է, հետո՝ առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդի դեպքում վճարովի պրակտիկան է, որից հետո պարտադիր է աշխատանքի տեղավորումը՝ առնվազն երեք ամիս ու 3-րդի դեպքում՝ բոլորը միասին՝ մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա ու աշխատանք։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ամեն մարդ չի կարող մասնագիտական ուսուցում մատուցել, պետք է հասկանալ՝ ուր են դիմում ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք, կարևոր է, որ հաստատությունը լիցենզիա ունենա։

«Մենք պետք է տնայնագործական տրամաբանությունը բերենք որոշակի կարգավորումների դաշտում տեղավորենք, որովհետև լավ վարսավիր լինելը դեռևս չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով