Կառավարության նիստի օրակարոգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, ըստ որի Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ամառային համազգեստի կտորը փոխելու համար Կառավարությունը հատկացնում է 57.5 մլն դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» անվանումներով համազգեստը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացվում է տարեկան մեկ հատ, որն, ամենօրյա ռեժիմով կրելու դեպքում, շուտ է շարքից դուրս գալիս։ Միաժամանակ, անձնակազմը չունի փոխարինող համազգեստ:
Նախագծով նախատեսվում է ոստիկանության զորքերի ամառային համազգեստը ձեռք բերել այնպիսի կտորից, որը կապահովի հարմարավետություն և տեսքի պահպանման երկարակեցություն, ինչպես նաև փոխարինող համազգեստ ունենալու պարագայում կպահպանվեն հիգիենայի կանոնները։
Հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները նույնպես կապահովվեն համապատասխան համազգեստի տեսակով, որը հարմարավետ կդարձնի նրանց ծառայողամարտական գործունեության իրականացումը՝ հատկացվող անհրաժեշտ զենքի, հատուկ միջոցների և անհրաժեշտ պարագաների ծառայության ընթացքում կրման ժամանակ:
Նախագծի ընդունմամբ «Տաբատ՝ ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» համազգեստի ձեռքբերման համար կառաջանա 57․5 մլն ՀՀ դրամի գումարի լրացուցիչ պահանջ, որը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում