ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ներկայացրել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Նախագծերն, ըստ նրա, երկու մեծ նպատակ ունեն՝ թափանցիկության ապահովում, այն է՝ խաղային գործունեության ոլորտում ընկերությունների շրջանառության նկատմամբ առցանց հսկողություն, և պատասխանատու խաղի կանոնների ներդրում։
Ըստ Բադասյանի՝ պետք է սերտիֆիկացում անցնեն խաղադրույք կատարող բոլոր հարթակները:
«Մոնիտորինգային կենտրոնում մենք տեղեկություն կունենանք կատարված խաղադրույքի, ստացված շահումի և մնացած տեղեկատվության մասին»,- ասել է նա։
Բադասյանը հայտնել է, որ հաջորդ կարգավորմամբ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը ՀՀ տարածքում։
Սահմանվում է նաև, որ խաղադրույքների 90%-ը պետք է տարբեր շահումների տեսքով վերադարձվի մարդկանց։ Ըստ նրա՝ նաև կհստակեցվի, թե ով չի կարող մասնակցել մոլեխաղերին:
«21 տարին չլրացած անձինք, պետբյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները, ընտանիքների անապահովության հիմքով իրականացվող ծրագրերի շահառուները և այլն»,- նշել է ՊԵԿ նախագահը։
Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված ծառայությունների ծավալներն աճել են 6,3%-ով
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում