Որոնք են աշխարհի 10 ամենաթանկ և ամենաշքեղ մեքենաները

4 Min Read

Գրեթե չկա մեկը, որ չի ցանկանա նստել շքեղ մեքենայի ղեկին: Այս եզակի մեքենաները ստիպում են ողջ աշխարհին ուշադրություն դարձնել իրենց յուրահատուկ դիզայնի, հզոր շարժիչների և ձիաուժի վրա:

Տարիների ընթացքում շքեղ մեքենաների քանակին զուգահեռ ավելանում են նաև դրանց գները:

Դեռևս 2018 թվականին թոփ 10 ամենաթանկ մեքենաներն աշխարհում արժեին գրեթե 28.5 մլն դոլար։ Իսկ 2022 թվականին լավագույն 10-ն արժեցել է 114.6 մլն դոլար:

Banksnews.am-ը ներկայացնում է 2023 թ.-ի ամենաթանկ մեքենաների Թոփ 10-ը:

1.Rolls-Royce Boat Tail՝ 26.2 մլն դոլար

Rolls-Royce Boat Tail-ը բոլոր ժամանակների ամենաթանկ ավտոմեքենան է: Այս 18.7  երկարությամբ կաբրիոլետը իր հին և ժամանակակից դիզայնով աշխատում է երկտուրբո V12 (6.75 լիտր 563 ձիաուժի դիմաց) և 8 միավոր արագությամբ ավտոմատ փոխանցման տուփով: Այս մեքենայից արտադրվել է ընդամենը 3 անգամ:

2. Bugatti La Voiture Noire՝ 18.1 մլն դոլար

Bugatti-ին ամեն ինչով բացառիկ է: Այն ունի 8 լիտր ծավալով 16 մխոցանոց շարժիչ՝ 1500 ձիաուժ հզորությամբ: Այն չկրկնվող նմուշ է՝ երբեմն որակվելով որպես ոսկերչի աշխատանք, որի եզակի օրինակը ձեռք է բերել շվեյցարացի գնորդը։

3. Pagani Zonda HP Barchetta՝ 17.9 մլն դոլար

Հորացիո Պագանի՝ մարդ, ով կերտում է տպավորիչ, տեխնոլոգիական, արագընթաց և անհավանական գեղեցիկ մեքենաներ։ ԵՎ ահա 1992թ-ից գործող Pagani Automobili ընկերության հիմնադիրը պատրաստել է այս մեքենան իր և երկու այլ անհայտ սեփականատերերի համար: Թե այս շքեղ ամենագնացը երբ մեծ աղմուկ բարձրացրեց, դա դեռ առեղծված է: Մեքենայի տեխնիկական հզորության մասին տեղեկատվություն ևս այս պահին հայտնի չէ:

4. Rolls-Royce Sweptail՝ 13.2 մլն դոլար

Rolls-Royce-ը ևս շքեղ և թանկարժեք ավտոմեքենաների ցուցակում է: Սա ևս մեկ կոնցեպտուալ մեքենա է, որը համարվում է «նորաձև ավտոմոբիլ»։ Բացի ինքնատիպ տեսքից, այն ունի նաև 453 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչ:

5. Bugatti Centodieci՝ 9.1 մլն դոլար

Bugatti Centodieci-ը շուտով կհատի 10 մլն դոլարի սահմանը: Այն ունի բազմաթիվ հնարավորությներ: Շքեղ մեքենան ունի 1600 ձիաուժ և 8 լիտրանոց W16 շարժիչ:

6. Lamborghini Veneno՝ 8.3 մլն դոլար

Lamborghini Veneno-ին իր ավիացիոն տեխնիկայով հակասում է ձգողության օրենքին: Ընդամենը 9 անգամ թողարկված այս բացառիկ դիզայնով մեքենան ունի 6.5 լիտրանոց V12 շարժիչ:

7. Maybach Exelero՝ 8 մլն դոլար

Maybach Exelero-ն ևս մեկ եզակի մոդել է: Այն պատվիրվել է Fulda անվադողերի ապրանքանիշի կողմից ՝ անվադողերի նոր շարքը փորձարկելու համար: Փորձարկումը հաջողված էր: Այն ունի 700 ձիաուժ հզորությամբ 5.9 լիտրանոց շարժիչ: Եվ, կարելի է ասել, որ գործարքը ստացված էր:

8.Bugatti Divo՝ 5.7 մլն դոլար

Bugatti Divo-ի 40 սեփականատերերին է պատկանում նաև Bugatti Chiron-ին։ Չնայած երկու մեքենաներն էլ նման են, ունեն 1500 ձիաուժ հզորությամբ 8 լիտրանոց W16 շարժիչ և նմանատիպ ինտերիեր, այնուամենայնիվ Divo-ն առանձնանում է իր բացառիկ դիզայնով:

9. Koenigsegg CCXR Trevita՝ 4.8 մն դոլար

Սահմանափակ քանակությամբ CCXR-ն թողարկվել է ընդամենը 2 անգամ: Koenigsegg CCXR Trevita-ն ավելի քիչ հայտնի է, բայց ունի շատ հզոր շարժիչ: Այս շվեդական մեքենան կշռում է 1.4 տոննա:

10. Aspark Owl՝ 3.3 մլն դոլար 

Ճապոնական այս մեքենան աշխարհի ամենաթանկարժեք չէ, սակայն ամենաթանկ էլեկտրական մեքենաներից է աշխարհում։ Արտադրվել է ընդամենը 50 անգամ, և հագեցած է 4 գերհզոր էլեկտրական շարժիչներով, որոնք թույլ են տալիս 0-ից 60 մղոն/ժ արագություն զարգացնել 1.69 վայրկյանում: Այն ամենացածր էլեկտրական մեքենաներից մեկն է՝ 39 դյույմ բարձրությամբ։ Այսպիսով, Aspark Owl-ը առաջիններից է էլեկտրական մեքենաների շարքում:

 

 

 

 

 

Կիսվեք այս հոդվածով