Արթիկում առուցվող մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար, ունենալու է 6 խումբ. մարզպետը հետևել է շինարաշխատանքներին

1 Min Read
Արթիկ այցելության շրջանակներում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ու աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է նաև Արթիկի թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։
Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
«Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվող մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար, ունենալու է 6 խումբ։ ՀՀ կառավարությունը տրամադրելու է գումարի 75 տոկոսը: Մարզպետը շրջել է տարածքում, շինարարի հետ զրույցում նկատառումները նշել և ընդգծել, որ հաշվի պետք է առնվի յուրաքանչյուր հարց, և անգամ փոքր թերացումները պետք է արագ շտկվեն։
«ՀՀ Կառավարություն-համայնքներ համագործակցությամբ Շիրակի մարզում ճանապարհներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, ջրագծեր ու ոռոգման համակարգեր են կառուցվում, նորոգվում ու հիմնանորոգվում են տարբեր հաստատություններ ու տանիքներ, այսպիսի համագործակցությունն ու պետական աջակցությամբ ծրագրերի իրականացումը մեր համայնքների համար ամենամեծ օգնությունն է, մեզ մնում է ջանք ու եռանդ չխնայել այդ ծրագրերը ժամանակին ու անխնդիր իրականացնելու համար»,- նշել է մարզպետը։
Share This Article