Ի՞նչ է սպասվում ասիական տարածաշրջանին 2024թ-ին. Կանխատեսումները՝ ըստ Nikkei Asia-ի

1 Min Read

Ասիան համաշխարհային տնտեսության, քաղաքականության, հոգևոր և մշակույթային կյանքի կենտրոններից մեկն է։ Այստեղ գործում են այնպիսի տնտեսական հսկաներ, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Վիետնամը, Հրվ․ Կորեան, Ինդոնեզիան և այլ խոշոր պետություններ, որոնց դերակատարումը ձևավորվելիք նոր աշխարհակարգում միանշանակ մեծ է լինելու։


Չինական փաթեթավորմամբ նոր փորձություն Արևմուտքի համար


Ի՞նչ է սպասվում ասիական տարածաշրջանին 2024թ-ին։ Այս հարցի շուրջ  2023թ-ի դեկտեմբերի 1-15-ը իր ընթերցողների շրջանում հարցում է իրականացրել Nikkei Asia-ն։ Իրականացված հարցումների արդյունքներով կատարվել են 2024թ-ին սպասվող իրադարձությունների մի շարք շեշտադրումներ.

Հարցվածների 76%-ը կարծում է, որ ճապոնական տնտեսությունն անցում կկատարի բացասական տոկոսադրույքների փորձառությունից։ Նշենք, որ տարիներ շարունակ Ճապոնիայի գլխավոր տոկոսադրույքը 0-ին մոտ և նույնիսկ 0-ից ցածր էր։ Սակայն, Ճապոնիան չի կարող տարածաշրջանային փոփոխությունների հետ հաշվի չնստել։

Հարցվածների 74%-ը կարծում է, որ աշխարհի երկրորդ տնտեսությունը՝ Չինաստանը, կշարունակի կրել տնտեսության աճի դանդաղեցման հետևանքները ողջ 2024թ-ին։

Հարցվածների 57%-ն այն կարծիքին է, որ չինական 5 մմ միկրոչիպերի արտադրությունում կգրանցվի զարգացման նոր մակարդակը։

Ամերիկյան շուկայում  ավտոմոբիլներ արտադրող չինական BYD-ի և ամերիկյան Tesla-ի միջև մրցակցության սրում է կանխատեսում հարցվածների 51%-ը։

24%-ի կարծիքով քաղաքական փոփոխություններ են սպասվում Ասիայի լոկոմոտիվ տնտեսություններից Հնդկաստանում։ Այստեղ ընտրությունների արդյունքում Հնդկաստանի վարչապետը կկորցնի իր աթոռը։

TAGGED:
Share This Article