Կառավարության օգոստոսի 18-ի նիստի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայության համազգեստի նոր ձև հաստատելու մասին։ Հարցը ընդգրկված էր չզեկուցվող հարցերի ցանկում։ Փոփոխության համար կառավարությունը մեկ անձից դիզայնի օժանդակ ծառայություն է ձեռք բերելու։
Մաքսային ծառայության համազգեստի նոր ձև հաստատելու նպատակով դիզայնի օժանդակ ծառայության համար գումարը կազմում է 2 500 000 դրամ, և ելնելով վերոնշյալ իրավակարգավորման պահանջից՝ վերոնշյալ աշխատանքները նախատեսվում է հասցնել ավարտին սեղմ ժամկետներում՝ այն է կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը տասնօրյա ժամկետում։
Մաքսային ծառայողները կունենան ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաև ամառային ու ձմեռային ամենօրյա նոր համազգեստ։