ՊԵԿ-ը հիշեցրել է հատուկ հարկման համակարգերում հայտարարություն ներկայացնելու վերջնաժամկետի մասին

1 Min Read
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2024 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 20-ն է:
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։
«Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին առաջարկվում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում` հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Կիսվեք այս հոդվածով