2023-ին շուրջ 52 մլրդ դրամ եկամտահարկի վերադարձ է եղել․ Արման Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ հիփոթեքի մասով հարկերի վերադարձի հետ կապված պետության ծախսերը տարեցտարի աճում են՝ եթե 2022 թվականին դրանք կազմել են 36,5 մլրդ, ապա 2023 թվականին` 52 մլրդ։ 4-5 տարի հետո կարելի է սպասել 100 մլրդ-ի, որից հետո այդ ծախսերը կսկսեն նվազել հիփոթեքային վարկերի մարումներին զուգահեռ։

Պողոսյանի խոսքով` պետության համար կարևոր է հասկանալ՝ ինչ օգուտ կստանա նման մեծ ծախսերի դիմաց։ Զուտ սոցիալական տեսանկյունից հարց է առաջանում` ինչու այդ ծախսերը պետք է արվեն միջին խավի և ունևորների համար, ոչ կարիքավորների։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով