«Մարդիկ բարկանում են, երբ թույլ չես տալիս քեզանից օգուտ քաղել». Հաջողակ մտքեր․Սերգեյ Գալիցկի

2 Min Read

Սերգեյ Գալիցկին ծնվել է 1967 թվականի օգոստոսի 14-ին, Կրասնոդարի երկրամասի Լազարևսկոե գյուղում:

Նրա իսկական ազգանունը Հարությունյան է։ Իր ծագման մասին Գալիցկին մեկ անգամ ասել է, որ 75 տոկոսով էթնիկ ռուս է և 25 տոկոսով հայ։

«Քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ապա, ցավոք, հայերեն չգիտեմ, բայցև հպարտ եմ իմ հայկական արմատներով»,-ասել է նա։

Նրա հիմնած «Մագնիտ» սուպերմարկետների ցանցը Ռուսաստանում ունի շուրջ 26000 խանութ: 2018թ-ին Գալիցկին «Մագնիտի» իր բաժնեմասերը գրեթե ամբողջությամբ վաճառել է ՎՏԲ բանկին, որի կառավարման խորհրդում է նաև ինքը։ «Մագնիտի» վաճառքից Գալիցկին ստացել է 2․4 մլրդ․ դոլար։

Միլիոնատեր Սերգեյ Գալիցկին իր հարցազրույցներից մեկում առանձնացրել է մի քանի պարզ ճշմարտություն, որոնք գիտակցել է իր կյանքի  ընթացքում:

BanksNews.am-ն առանձնացրել է հաջողակ գործարարի հաջողակ մտքերը.

1. Հաղթողն ուղղակի կպարտվի, եթե նորից չփորձի:

2. Ձեզ չի քննադատի նա, ով ձեզանից ավելին է անում, Ձեզ կքննադատի այն մեկը, ով ձեզանից ավելի քիչ բան է կարողանում։

3. Մարդիկ բարկանում են, երբ թույլ չես տալիս քեզանից օգուտ քաղել:

4. Ձեր ժամանակը մի վատնեք հիմարների վրա: Մեղուները ժամանակ չեն կորցնում ճանճերին բացատրելով, որ մեղրն ավելի լավ է:

5. Եթե ես խնդրում եմ իմ աշխատակիցներին քրտնաջան աշխատել, ապա ես ինքս էլ քրտնաջան աշխատում եմ:

6. Չեմ կարծում, որ պետք է ինչ-որ հստակ գրաֆիկ լինի՝ հինգ օր աշխատել, հետո հանգստանալ։ Դուք պետք է հանգստանաք, երբ հոգնած եք: Իսկ եթե ​​հոգնած եք, կարող եք հանգստանալ նաև աշխատանքային օրը։

7. Ապրել հանուն երեխաների կամ թոռների, իմ կարծիքով սոցիալիզմ է։ Դուք պետք է ապրեք Ձեզ համար, հանուն Ձեզ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով