Մայիսի 14-16-ը Երևանում կկայանա ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

10 Հունվարի, 2024
1 Min Read
Մայիսի 14-16-ը Երևանում կկայանա ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
2024 թվականի մայիսի 14-16-ը Երևանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի համար ֆինանսական ոլորտում աննախադեպ միջոցառումը մեկ հարկի տակ կհամախմբի շուրջ 2000 մասնակիցների, այդ թվում՝ 74 երկրի բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների:
Տարեկան հանդիպման մաս է կազմելու նաև «Գործարար համաժողովը», որը կրելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագիրը:
ՎԶԵԲ տարեկան հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաստիճան հարթակում քննարկումներ իրականացնելու համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, երկկողմ հանդիպումներ ունենալու միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և այլ կազմակերպությունների պատվիրակների և ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու գլոբալ մարտահրավերներին առնչվող միջոցառումներին:
Նշված հանդիպումների շրջանակներում տեղի են ունենում պլենար նստաշրջաններ, որտեղ ամփոփվում են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում վերջին մեկ տարում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները և նախանշվում ապագա անելիքները:
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն