Քերոբյանը գործարարների հետ քննարկել է 2024-ին նախատեսվող ներդրումային խոշոր ծրագրերը

10 Հունվարի, 2024
1 Min Read
Քերոբյանը գործարարների հետ քննարկել է 2024-ին նախատեսվող ներդրումային խոշոր ծրագրերը
Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ տնտեսության ոլորտում 2023 թ. հիմնական արդյունքներն ու 2024 թ. նախատեսվող ծրագրերը ներկայացնելու նպատակով։
Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, տնտեսության արդիականացման միջոցառումը, տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունը, ներդրումային խոշոր ծրագրերը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ բոլոր ծրագրերը շարունակապես լրամշակվում են, որպեսզի լինեն առավել ընդգրկուն և արդյունավետ։
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, տվել պարզաբանումներ գործող ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն