Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 9-ին տեղի են ունեցել ավելի քան 52 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆոնդային բորսայից:
Մասնավորապես, AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 50 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 50 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 67.1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.9524%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.60% է:
Ինչպես նաև AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի հետգնման ենթակա ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, հետգնված ծավալը՝ 2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 5.6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.567%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է:
AMGB1029A292 տարբերակիչ ծածկագրով և 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի հետգնման ենթակա ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, հետգնված ծավալը՝ 23 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 523 մլն դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.6974%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:
Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
*AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում