ՀՀ տնտեսությունում որոշակի հաջողություններ արձանագրվել են։ Բայց որքանով են ամուր այս տնտեսական աճերի հիմքերը։
Այն պարագայում, երբ Հայաստանը դեռևս չունի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ինչպես նաև ռուսական տնտեսությունը ենթարկվում է տարբեր հարվածների և ընդհանուր աշխարհում իրավիճակն անկայուն է, որը տնտեսությունն անընդհատ պահելու է լարվածության մեջ։
Այս բոլորով հանդերձ`Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճեր արձանագրել։ Բանկային համակարգը շարունակում է կայուն մնալ։
Սակայն չնայած տնտեսական աճի բարձր մակարդակին՝ տեմպը զգալիորեն դանդաղել է։
Դիտարկենք Հայաստանի և հարևան երկրների տնտեսության վիճակագրական տվյալները․
Ինչպես կարելի է նկատել վիճակագրական տվյալներից, 2022թ-ի երրորդ եռամսյակը համարվում է տնտեսական աճերի սահմանային եռամսյակ Հայաստանի և Վրաստանի համար։
Մասնավորապես, ՀՀ տնտեսական աճը կազմել է 14,8%, իսկ Վրաստանում՝ 10,3%։ Ադրբեջանի և Թուրքիայի համար սահման է 2022թ-ի առաջին եռամսյակը, երբ տնտեսական աճը համապատասխանաբար 6,5% և 7,3% էր։
Այս սահմանային եռամսյակներից հետո արձանագրվել են տնտեսական աճի դանդաղեցումներ։
Թուրքական տնտեսությունում տնտեսական աճը դանդաղել է մինչև 2023թ-ի առաջին եռամսյակը՝ հասնելով 2,9% աճին։ Այնուհետև սկսվել է արագացման շրջանը՝ 2023թ-ի երկրորդ եռամսյակում արձանագրվել է 4,8% աճ, որից հետո մի փոքր դանդաղեցում, ինչի արդյունքում 2023թ-ի երրորդ եռամսյակում արձանագրվել է տնտեսության 4,5% աճ։
Հայաստանում և Վրաստանում տնտեսական աճի տեմպերը դեռևս շարունակում են դանդաղել։ 2023թ-ի երրորդ եռամսյակում տնտեսական աճը Վրաստանում հաստատվել է 5,8% մակարդակներում։ Ադրբեջանում տնտեսության աճի դանդաղեցման հատակը 2023թ-ի երկրորդ եռամսյակն է, երբ տնտեսական աճը կազմում էր 0,4%։ Սակայն, 2023թ-ի երրորդ եռամսյակում նկատվում է մի փոքր աճ 1,8%-ով։
Մեր կառավարությունը տնտեսության մասով, ինչ խոսք, հաջողություններ գրանցել է`«կովկասյան վագրից» կարծես վերածվելով «կովկասյան վիշապի»։
Հարևան Վրաստանը, որն ունի ծով, Հայաստանից մեծ տարածք և բնակչություն, ինչպես նաև սերտ կապեր արևմտյան կապիտալի հետ, իսկ Ադրբեջանը, որը փաստացի հաղթանակ տարավ Հայաստանի և Արցախի հետ պատերազմում, ունի հսկայական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, ծով և հսկայական տարածք, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությունը, չեն կարողանում հասնել Հայաստանի տնտեսական աճին, որը 2023թ-ի երրորդ եռամսյակում ամենաբարձրն է տարածաշրջանում՝ 7,4%։
Քերոբյանը աղքատության մակարդակի էական կրճատում է ակնկալում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում