Տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի գրանցումներն արդեն բաց են

1 Min Read

Հայաստանում ֆինանսատնտեսական գրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում անցկացվում է միջազգային տնտեսագիտական օլիմպիադա։

Այս տարվա տնտեսագիտական օլիմպիադայի գրանցումներն արդեն բաց են․ դպրոցների ներկայացուցիչներն արդեն կարող են գրանցել իրենց դպրոցը Տնտեսագիտական օլիմպիադա 2024-ին մասնակցելու համար:
Գրանցումն՝ այստեղ:

Օլիմպիադայի առաջին՝ դպրոցական փուլը տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ առցանց թեստի միջոցով։ 10-12-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտները կարող են մասնակցել։ Դպրոցական փուլին կհաջորդեն հանրապետական երկու փուլերը, որոնց արդյունքում հաղթողները հնարավորություն կունենան ներկայացնելու Հայաստանը եզրափակիչ՝ միջազգային փուլում։ 

2023֊ին հանրապետական փուլը հաղթահարած 5 մասնակիցները մրցեցին 18 երկրների ներկայացուցիչների հետ՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։

Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցելու համար բավարար են դպրոցում ստացած գիտելիքները, իսկ լրացուցիչ նախապատրաստվելու համար ուսուցիչները և աշակերտները կարող են օգտվել կրթական հետևյալ անվճար ռեսուրսներից՝ կայքից և «Տնտեսակետ» գրքի էլեկտրոնային տարբերակից:

Տնտեսագիտական ​​օլիմպիադան ավելին է, քան պարզապես մրցույթ. սա աշակերտների ու ուսանողների համար հնարավորություն է խորացնելու իրենց ֆինանսական գիտելիքները, ընդլայնելու պատկերացումները տնտեսագիտության մասին, կապվելու ոլորտի փորձագետների հետ և ցուցադրելու ու հղկելու իրենց գիտելիքներն ու ունակությունները միջազգային ասպարեզում, ինչպես նաև ձեռք բերելու միանման հետաքրքրություններ ունեցող ընկերներ:

Հարցերի դեպքում՝ +374 77 088778

Ավելին՝ այստեղ։

 

TAGGED:
Share This Article