Ավստրիայում տարեկան գնաճը հուլիսին ամենաբարձրն է եղել՝ համաձայն Statistik Austria դաշնային վիճակագրական գրասենյակի նախնական տվյալների։
«2022 թվականի հուլիսին գնաճի մակարդակը բարձրացել է մինչև 9,3 %, սա ամենաբարձր գնաճի ցուցանիշն է 1975 թվականի փետրվարից ի վեր», – ասել է Statistik Austria-ի գործադիր տնօրեն Թոբիաս Թոմասը:
Նա նշել է, որ առաջին հերթին աճել են վառելիքի, կենցաղային էներգիայի, սննդամթերքի և հանրային սննդի գները:
Հիշեցնենք, հունիսին Ավստրիայում տարեկան գնաճը ամենաբարձրն է եղել 1975 թվականի սեպտեմբերից ի վեր՝ հասնելով 8,7% մակարդակի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում