Ըստ Իտալիայի վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) տվյալների՝ Իտալիայում գնաճը 2023 թվականի դեկտեմբերին նվազել է 0.6%-ով, նոյեմբերի 0.7%-ի համեմատ, մինչդեռ սպառողական գներն աճել են 0.2%-ով, – գրում է Euronews-ը:
2023 թվականի ընթացքում սպառողական գներն աճել են 5.7 %-ով, ինչը 2022 թվականի համեմատ զգալիորեն ավելի ցածր է: 2022 թվականին գրանցվել է 8.1% աճ։
Istat-ը հայտնում է, որ փոփոխությունները հիմնականում պայմանավորված են «էներգիայի գների վրա ճնշման նվազմամբ», որն աճել է 1,2%-ով՝ համեմատած 2022 թվականի 50,9%-ի աճի հետ:
Չնայած տարվա երկրորդ կեսին գնաճը նվազել է՝ պարենի գները 2023 թվականին աճել են 9.8%-ով՝ 2022 թվականի 8.8%-ի համեմատ։
Գները 2023 թվականին աճել են 5.1%-ով, 2022 թվականի 3,8%-ի համեմատ:
2024 թվականի համար նախնական կանխատեսվում է +0.1% գնաճ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում