«Չոր նավահանգստի» ծրագիրը ստացել է դրական եզրակացություն․ փոխնախարար

0 Min Read

«Չոր նավահանգստի» ծրագիրը տեխնիկատնտեսական հետազոտությունից հետո ստացել է դրական եզրակացություն։

Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Նա մանրամասնել է, որ ծրագիրը մոտակա օրերին կներկայացվի Հանրային ներդրումային կոմիտե։

Նախարար Վահան Քերոբյանն էլ տեղեկացրել էր, որ  «Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական հիմնավորումը գրեթե ավարտված է։

Ըստ նախարարի՝ եթե Հանրային ներդրումների կոմիտեի կողմից նախագծի հաստատումը լինի, ապա 6-9 ամսվա ընթացքում կսկսվի շինարարության փուլը։

TAGGED:
Share This Article