Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի հաեմատ աղքատության մակարդակի էական կրճատում կարձանագրվի:
Այս մասին Վահան Քերոբյանն ասել է ամփոփիչ ասուլիսում:
Քերոբյանն ընդգծել է, որ կառավարության համար կարևոր ցուցանիշ է աղքատության մակարդակի կրճատումը:
«2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում մեր միջազգային գործընկերները մեզ զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի: Սակայն մեր կառավարության առաջանցիկ միջոցառումների շնորհիվ մենք ոչ միայն չթողեցինք, որ աղքատության մակարդակը աճի, այլ նաև ապահովեցին մի փոքր կրճատում»,-ասել է Քերոբյանը:
Նրա խոսքով՝ աղքատությունը 26.5 տոկոսից կրճատվեց մինչև 24.8 տոկոս: 2023 թվականի համար, սակայն, կա բարձր տնտեսական աճ, սակայն ցածր գնաճ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում