Մարմնամարզության մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից կկառուցվի նոր շենք

1 Min Read
2023 թվականին ընդհանուր առմամբ լէդ լուսատուներով է փոխարինվել 11563 նատրիումային և սնդիկային լամպ: Քաղաքն ամբողջությամբ էներգախնայող լուսատուներով հագեցնելու ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026 թվականին:
Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նաև զեկուցվել է, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրով:


«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» համար «Հրազդան» մարզադաշտին կից ավելի քան 15500 քմ տարածքում նոր շենք կկառուցվի։
Share This Article