Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է տարբեր ընկերությունների հետ և եթե դրանցից որոշները ձախողվում են, այդտեղ մեծ խնդիր չկա։ Այս մասին այսօր 2023 թվականի ամփոփման ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր մի ծրագրով 3300-ից ավելի ընկերություն օգտվել են, 189 մլրդ դրամի նոր սարքավորումներ են ձեռք բերել, և դա ընդամենը 1 ծրագրերն է։ Մի այլ ծրագրով 77 ընկերություն միլիարդից ավելի ներդրումային ծրագրի մաքսային արտոնություններ է ստացել և այլն։ Բնականաբար, երբ մենք ստանում ենք առաջարկություններ, փորձում ենք օգնել ընկերություններին տարբեր հարցերում, այդ թվում՝ գնալ գործարաններ, բացել գործարաններ։ Մենք դա անում ենք, որպեսզի խթանենք և խրախուսենք այդ գործարարներին, և, բնականաբար, մենք ո՛չ այդ գործարանների տնօրեններն ենք, ոչ էլ տերերն ենք։ Մենք ուղղակի մեր աջակցությունն ենք ցույց տալիս բազմաթիվ ընկերությունների։ Եթե դրանց մի մասը հետագայում ձախողվում է, դա նորմալ է, աշխատանքային պրոցես է և այդտեղ ոչ մի մեծ խնդիր չկա»,- նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում