Այրված տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցել են քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ներկայացնելով հունվարի 1-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում բռնկված հրդեհի հանգամանքները։
Ի պատասխան՝ Ավինյանը նշել է, որ անվտանգային հարցերը պետք է բերեն ստանդարտի և հանձնարարական է տվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։
«Բոլոր տեսակի տրանսպորտներում ունենանք կրակմարիչներ, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք, որ վարորդները գիտեն դրանցից օգտվելու ձևը»,- հանձնարարել է քաղաքապետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում