Թայվանը Չինաստանի համար եղել է հավերժ խնդիր։ Այդ բարդ փոխհարաբերությունները մայրցամաքային և կղզային չինացիների միջև առաջացել են դեռևս այն ժամանակներից, երբ այստեղ են տեղափոխվել հակակառավարական ուժերը և հիմնավորվել են կղզում՝ սերմանելով անջատողական տրամադրություններ։ Դեռևս 1950 թվականից սկսած Թայվանը սկսում է իր ինքնուրույն կյանքը և կառուցում գրեթե բոլոր բնագավառներում։ Հաստատվում են ամուր քաղաքական, տնտեսական և մշակույթային կապեր Արևմուտքի երկրների հետ, որոնք շարունակում են մինչև մեր օրերը։ Այս տարիների ընթացքում Չնաստանը այս աստիճան սուր կերպով չի արձագանքել Արևմուտքի և Թայվանի միջև առկա փոխադարձ «սիրուն»։
Ներկայումս Թայվանի շուրջ իրավիճակը այնքան է սրվել, որ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թայվանի ղեկավարության, ինչպես նաև տնտեսության որոշ ոլորտների նկատմամբ։ Սկսել են զորավարժություններ Թայվանի շրջակայքում։ Թայվանը մտահոգված է ստեղծված իրավիճակով և պատրաստվում է հնարավոր ներխուժմանը։ Առաջին հերթին թայվանցիները սկսել են մտածել իրենց մշակութային ժառանգության մասին և թանգարաններից տեղափոխում են առավել արժեքավոր նմուշները ավելի ապահով վայրեր։
Իրավիճակը իհարկե շատ բարդ է և հարցը խաղաղ կարգավորում չի ստանում, քանի որ կատարյալ չեն միջազգային օրենքները հատկապես ազգերի ինքնորշման իրավունքի մասով։
Այս ամենով հանդերձ Թայվանի տնտեսությունը շարունակում է իր ընթացքը։ Դրա մասին են վկայում առկա վիճակագրական տվյալները․
Չնայած այն փաստին, որ Թայվանում գնաճը մի փոքր նվազել է՝ 2022 թ.-ի հունիսի 3,59%-ից 2022 թ.-ի հուլիսին հաստատվելով 3,36% մակարդակում, երկիրը սկսում է մտնել ռեցեսիայի փուլ։ Դրա մասին են վկայում երկու եռամսյակ անընդմեջ տնտեսության աճի դանդաղեցումը։ Այսպես, դեռևս 2021 թ․-ի 4-րդ եռամսյակում տնտեսության աճը կազմում էր 5,3%։ Այնուհետև, 2022 թ․-ի առաջին եռամսյակում նկատվեց անկում, որի արդյունքում տնտեսական աճը արձանագրվեց 3,14 % մակարդակում։ 2022 թ․-ի երկրորդ եռամսյակում տնտեսական աճն էլ ավելի դանդաղեց՝ հաստատվելով 3,08% մակարդակում։ Երկրում 2022 թ․-ի ապրիլից նկատվում է գործազրկության մակարդակի աճ, որը 2022 թ․-ի հունիսին հասել է առավելագույն մակարդակին՝ 3,7%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում