Immunefi-ի ընկերության փորձագետները, ուսումնասիրելով հաքերային հարձակումները, եկել են այն եզրահանգմանը, որ դրանք 2023թ-ին $1,8 մլրդ -ի վնաս են պատճառել կրիպտոարժութային ոլորտին, գրում է Reuters-ը:
Վնասի այս ծավալները 50%-ով ավելի պակաս են նախորդ տարվա համեմատ։ Immunefi ընկերությունն իր տրամադրության տակ ունի $135 մլն-ի ֆոնդ, որը խրախուսում է այն հաքերներին, որոնք բացահայտում են ապակենտրոնացված ֆինանսական հարթակների թուլությունները։
Ընկերության վերլուծաբանների տվյալներով՝ արձանագրվել է 219 հաքերային հարձակում՝ $1,69 մլրդ վնասով, ինչպես նաև խարդախության արդյուքնում կորել է ևս $100 մլն։ Կիբերհանցագործների գործողության արդյունքում ամենամեծ կորուստները արձանագրվել են 2023թ-ի նոյեմբերին, սեպտեմբերին և հուլիսին։
Վերջնանպատակը՝ հասնել փողի ազատության. Binance-ի նոր գործադիր տնօրեն Ռ.Թենգ
Ամենանշանակալի միջադեպը կապված է Mixin Network-ի հետ, որի վրա հաքերային հարձակման արդյունքում կորուստները կազմել են $200 մլն։ Արձանագրվել են միջադեպեր նաև Euler Finance-ի, Multichain-ի, Poloniex-ի և BonqDAO-ի հետ, որի արդյունքում արձանագրվել են կորուստներ համապատասխանաբար $197 մլն-ի, $126 մլն-ի, $126 մլն-ի և $120 մլն-ի չափով։
2023թ-ին հարձակման են ենթարկվել նաև BNB Chain-ը, Ethereum, Polygon և Avalanche՝ համապատասխանաբար 133, 95, 10 և 6 անգամ։ Հնարավոր է եղել վերականգնել կորսված միջոցների 13,4%-ը կամ $241 մլն-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում