Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հայտարարում է աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Մրցույթով նախատեսվում է տեղական սկսնակ ընկերությունններին տրամադրել 26-շաբաթյա աքսելերացիոն ծրագիր: Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 336,000,000 ՀՀ դրամ: Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու դիմելու պայմանները ներկայացված են հետևյալ հղումով: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 590 075, 010 590 076 հեռախոսահամարներով կամ գրել էլ. փոստին՝ startupgrants@hti.am:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում