CNN. Որոնք են աշխարհի ամենաթանկ քաղաքները. Թոփ 10

3 Min Read

Ըստ Economist Intelligence Unit-ի (EIU)  հրապարակված տվյալների՝2023թ.-ին կյանքի միջին արժեքն աճել է 7.4%-ով: Ամենաշատն աճել են սննդամթերքի գները,- գրում է CNN-ը:

Չնայած 2022 թ.-ին ամենաշատ գնաճը գրանցվել էր կոմունալ ծառայություննեում, 2023թ.-ին ամենացածր գնաճը արձանագրվել է հենց այս ոլորտում:

Այնուամենայնիվ, մթերային ապրանքների գները շարունակում են աճել: Կյանքի միջին արժեքի աճը հանգեցրել է նրան, որ շատ քաղաքներում ապրելն ավելի թանկ է դարձել:

Ամենաթանկ քաղաքները

Աշխարհի ամենաթանկ քաղաքներն են ճանաչվել Սինգապուր քաղաք-պետությունը և շվեյցարական Ցյուրիխ քաղաքը։ Վերջինիս ցուցանիշը պայմանավորված էր շվեյցարական ֆրանկի թանկացմամբ, որին զուգահեռ թանկացել են ոչ միայն սննդամթերքի, այլև տան և հանգստի համար նախատեսված ապրանքների գները: Նշվում է, որ Սինգապուրը վերջին տասնմեկ տարիների ընթացքում իններորդ անգամ է գլխավորել վարկանիշի առաջին հորիզոնականը՝ մի քանի կատեգորիաներում գների բարձր մակարդակի պատճառով: Այն ունի տրանսպորտի ամենաբարձր գներն աշխարհում: Հագուստի գները նույնպես բավականին բարձր են:

Թեև Նյու Յորքը նախորդ տարի առաջին տեղում էր Սինգապուրի հետ, որտեղ գներն աճել էին 1.9%-ով, ըստ հետազոտության, քաղաքն իջել է 3-րդ հորիզոնական՝ հավասարվելով շվեյցարական Ժնև քաղաքին:

Հոնկոնգը, որը միակ ասիական ուղղությունն է վարկանիշային տասնյակում, զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Լոս Անջելեսը՝ 6-րդ , Փարիզն էլ ճանաչվել է աշխարհի 7-րդ ամենաթանկ քաղաք:

Իսրայելական Թել Ավիվը 8-րդ տեղը կիսում է դանիական Կոպենհագենի հետ: Սակայն հարկ է նշել, որ հարցումն անցկացվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության բռնկումից առաջ: Իսկ Սան Ֆրանցիսկոն՝ ԱՄՆ-ի լավագույն 10 քաղաքներից մեկը, ամենաթանկ քաղաքների տասնյակում զբաղեցրել է 10-րդ տեղը:

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը շարունակում է մնալ աշխարհի ամենաէժան քաղաքը: Հաջորդում են նաև Իրանի մայրաքաղաք Թեհրանը և Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 172-րդ և 171-րդ տեղերը:

Կոմունալ ծառայությունների, կենցաղային իրերի և ծխախոտի գներն ամենաբարձրն են եղել ԱՄՆ քաղաքներում, մինչդեռ Արևմտյան Եվրոպայի քաղաքները ամենաթանկերից են, երբ խոսքը վերաբերում է հանգստին, տրանսպորտին և կենցաղային ապրանքներին:

Ըստ հետազոտության՝ սննդամթերքն ու ալկոհոլը ամենաթանկն են եղել ասիական քաղաքներում:

Ուսումնասիրությունն անցկացվելէ  173 խոշոր քաղաքներում, որտեղ համեմատվել է ավելի քան 200 ապրանքների և ծառայությունների գները: Ցանկում չի ներառվել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը, որտեղ 2022 թվականից ի վեր ապրանքների գներն աճել են 450% -ով։

Եվ այսպես, 2023 թվականի աշխարհի ամենաթանկ քաղաքների Թոփ 10-ը հետևյալն է՝

1.Ցյուրիխ և Սինգապուր
3.Նյու Յորք և Ժնև
5.Հոնկոնգ
6.Լոս Անջելես
7.Փարիզ
8.Թել Ավիվ
9.Կոպենհագեն
10.Սան Ֆրանցիսկո

 

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով