Արևմտյան երկրները ՄԱԿ-ին չեն առաջարկում նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառել՝ վախենալով, որ դրանք այլ երկրների կողմից չեն աջակցվի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Ամփոփելով զրուցակիցների հայտարարությունները՝ Reuters-ը պնդում է, որ ավելի ու ավելի շատ պետություններ են հրաժարվում Ռուսաստանի Դաշնությանը հրապարակայնորեն քննադատելուց։
Հոդվածում մասնավորապես ասվում է. «Արևմտյան երկրները որոշ դեպքերում խուսափում են կոնկրետ քայլերից՝ վախենալով ցածր աջակցությունից, քանի որ քվեարկության ժամանակ ձեռնպահների թվի աճն ազդարարում է Մոսկվայի դեմ հրապարակայնորեն արտահայտվելու ցանկության պակասի մասին»:
Ընդ որում, ՄԱԿ-ի համալսարանի գիտաշխատող Ռիչարդ Գովանը գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ գնալով դժվարանում է Ռուսաստանին «պատժելու ողջամիտ ուղիներ» գտնելը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում