Դուբայում կես ժամվա ընթացքում զբոսաշրջիկին վերադարձրել են տաքսու մեջ մոռացված գումարը

1 Min Read

Դուբայի ոստիկանությունից պահանջվել է ընդամենը կես ժամ՝ զբոսաշրջիկին վերադարձնելու տաքսու մեջ մոռացած 76 000 դիրհամը: Զբոսաշրջիկը Ամանորի գիշերը տաքսու մեջ մոռացած իր գումարի կորստի մասին հայտնել է Դուբայի ոստիկանությանը գիշերվա ժամը երկուսին, – գրում է Russianemirates-ը: 

Ոստիկանների խումբն անմիջապես սկսել է տաքսին որոնել. որոնողական աշխատանքներն ավարտվել են կես ժամվա ընթացքում։ Իրավապահները գովաբանել են նաեւ տաքսու վարորդին, ով պահել էր գումարով դրամապանակը, ապա վերադարձրել ոստիկանությանը։ Արաբ զբոսաշրջիկն իր հերթին շնորհակալություն է հայտնել իրավապահներին արագ արձագանքելու և ամբողջ գումարը վերադարձնելու համար:

2023 թվականի հունիսին Դուբայի ոստիկանությունը պարգևատրել էր 28-ամյա տաքսու վարորդին իր ազնվության համար, երբ նա վերադարձրել է ուղևորի  մոռացած 101 000 դիրհամը (27.500 ԱՄՆ դոլար): Իրավապահները նաև նվեր և վկայական էին հանձնել տղամարդուն:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով