Կառավարությունը բավարարել է «Պրոֆպանել» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել արևային վահանակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 5.2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 16 նոր աշխատատեղ՝ մինչև 450 հազար դրամից մինչև 600 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 340.5 մլն դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում