Երևանում իրականացվող շինարարության և կառուցապատման արդյունքում գազի, այսպես ասած, նոր պահանջարկը գրեթե այնքան է, որքան այս պահին սպառում է քաղաքը։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Եթե այս կառուցապատումներն ամբողջությամբ ավարտվեն, պահանջարկը կրկնակի կավելանա»,- ասել է նա։
Նա հայտնեց, որ 2 ուղղություններով շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, 2 ուղղություններով էլ նախագծման աշխատանքներն են իրականացվում։
«Փոխարժեքի նվազումից ունենք որոշակի խնայողություններ, որոշում է կայացվել այդ գումարներն ուղղել ենթակառուցվածքների վերականգնմանը, այսինքն՝ Երևան մտնող չորս ուղղություններով ենթակառուցվածքներն ամբողջովին հզորացվում են, գազաբաշխիչ նոր կայաններ են կառուցվելու 4 ուղղություններով»,- նշել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում