Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության հետ համատեղ կաթսա մոտ 50 տոկոսով ավելի մաքսատուրք է ուղարկել։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Հայաստանն ավելի շատ մաքսատուրք ուղարկել է ընդհանուր կաթսա, քան ստացել է։ Մոտ 73 մլրդ դրամ ստացել ենք, մոտ 140 մլրդ դրամ էլ ուղարկել»,- նշել է Բադասյանը։
Հարցին` արդյոք ձեռնտու է շատ գումար ուղարկել, բայց քիչ ստանալ, ՊԵԿ նախագահը շեշտել է, որ բազմաթիվ գործոններ կան, բայց Հայաստանը մշտապես ավելի շատ ստացել է, ավելի քիչ ուղարկել։
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 2-ից:
ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Բելառուսը։