Tesla-ի վաճառքները դեկտեմբերին աննախադեպ աճեր են գրանցել. Reuters

1 Min Read

Tesla ավտոարտադրողը դեկտեմբերին վաճառել է 94 139 չինական արտադրության էլեկտրական մեքենա (EV), ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելին է 68.7% -ով,  փաստում են Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի (CPCA) տվյալները,– գրում է Reuters-ը:

Չինական արտադրության Model 3 և Model Y ավտոմեքենաների մատակարարումները նոյեմբերի համեմատ աճել են 14.2%- ով:

Չինացի մրցակից BYD-ը դեկտեմբերին մատակարարել է 341 043 մարդատար ավտոմեքենա, ինչը 13%-ով ավելի է նոյեմբերից և 45%-ով ավել՝ տարվա կտրվածքով:

BYD-ը վաճառել է ավելի քան 944 779 նոր էլեկտրական մեքենա, այդ թվում ՝ 526 409 էկոլոգիապես մաքուր էլեկտրական մեքենա:

Tesla-ի տվյալներով ՝ Չինաստանում վաճառքի ծավալը, ներառյալ արտահանումը, ամբողջ տարվա ընթացքում կազմել է 947 742 մեքենա, ինչը կազմում է համաշխարհային մատակարարումների 52.4 %-ը:

Շանհայի Tesla-ի գործարանը, որն աշխարհում ամենամեծն է, տարեկան արտադրում է 1.1 մլն միավոր մեքենա և բացի Չինաստանից դրանք մատակարարում է նաև Եվրոպա, ինչպես նաև Նոր Զելանդիա, Ավստրալիա:

Ամբողջ աշխարհում Tesla-ն վաճառել է ռեկորդային 484 507 մեքենա:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով