Ռուսաստանի Կենտրոնական բանկը սահմանել է արտարժույթի պաշտոնական փոխարժեքները հինգշաբթի՝ օգոստոսի 18-ի համար, ասվում է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանվել է 60,7552 ռուբլի, ինչը 66,95 կոպեկով ցածր է նախորդ ցուցանիշից։ Ինչ վերաբերում է եվրոպական արժույթին, ապա այն կրճատվել է 52,29 կոպեկով՝ մինչեւ 61,8322 ռուբլի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի բանկը ռուբլու նկատմամբ պաշտոնական փոխարժեքները սահմանում է աշխատանքային օրերին՝ դրա համար օգտագործելով Մոսկվայի բորսայի շուկայական փոխարժեքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում