Ակադեմիական քաղաքի կառուցման համար որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևանի 17-րդ թաղամասը։
Կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել է քաղաքի ստեղծման համար Երևանի 17-րդ թաղամասի, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։
«Ակադեմիական քաղաքի կարևորությունն ու հրատապությունը պայմանավորված են որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթությունն ու հետազոտությունը տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման նախապայման են»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է, որ որպես հիմնական տեղամաս ընտրված 17-րդ թաղամասի տարածքի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։
ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման արդյունավետությունն ապահովելու համար նպատակահարմար հիմնադրամին սեփականության իրավունքով կփոխանցվի հիմնական տեղամասի տարածքում գտնվող և
Ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ: