Հայ ժողովուրդը մի կերպ հաղթահարեց 2023թ-ի փորձությունները և մտավ 2024 թվական։ 2023թ-ի դեկտեմբերի 31–ից 2024թ-ի հունվարի 4-ը հայ ժողովուրդը ականատես եղավ 3 աղմկահարույց իրադարձությունների, որոնց կանդրադառնանք մեր վերլուծություններում։
Առաջին ցնցող իրադարձությունն այն էր, որ Ամանորի կեսգիշերին Հանրային ՀԸ-ով եթեր չհեռարձակվեց Կաթողիկոսի ուղերձը: Ավելի ուշ Հանրային հեռարձակողի խորհուրդը /ՀՀԽ/ հայտարարություն տարածեց՝ ըստ որի Մայր Աթոռից անհամաձայնություն են հայտնել ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջել են չհեռարձակել:
Խոսքը Հայոց եկեղեցու առաջնորդի մասին է։ Անկախությունից ի վեր ավանդույթ էր դարձել Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ամանորյա ուղերձի հեռարձակումը։ Ընդհանուր առմամբ, հայ առաքելական եկեղեցին եղել է, կա և կլինի հայ ժողովրդին միավորող հիմնասյուներից մեկը։ Դարեր շարունակ հայերը համախմբվել են եկեղեցու շուրջ և կարողացել են դիմակայել բազում փորձությունների։
Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են
Հայոց պատմության ողջ ընթացքում եկեղեցին առաձնահատուկ ազդեցություն և իշխանություն է ունեցել հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայերի կյանքում։ Հիմա էլ՝ այս դժվարին ժամանակահատվածում, եկեղեցին կարևորագույն ծրագրեր է իրականացնում, որոնք կապեր են կառուցում հասարակության տարբեր շերտերի միջև։ Եկեղեցին տիրապետում է հսկայական ռեսուրսների, և բարեգործական տարբեր կառույցների հետ համատեղ տարաբնույթ աշխատանքներ է իրականացնում։
Շարունակենք թեման՝ անդրադառնալով 2022թ-ին իրականցված մարդահամարի արդյունքներին.
Մարդահամարի տվյալների ամփոփոման արդյունքում պարզ է դարձել, որ հայ ժողովրդի 97,7%-ը կամ 2,865,870 մարդ ունի կրոնական դավանանք, 0,6%-ը՝ չունի որևէ դավանանք, և 1,7%-ը՝ հրաժարվել է պատասխանել։
Մյուս կարևոր վիճակագրությունը ցույց է տալիս Հայաստանում տարբեր դավանանքների տարածվածությունը.
Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 97%-ն իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ։
Այլ դավանանքների են պատկանում բնակչության 3%-ը կամ 72,830 մարդ։ Այստեղ 25% մասնաբաժին ունեն կաթոլիկները, 22%՝ ավետարանականները, 20%՝ շարֆադինականները, և 11%՝ այլ կրոնների ներկայացուցիչները։
Հետաքրքիր է, որ Հայաստանում հեթանոսների մասնաբաժինը կրոնական դավանանքների ընդհանուր թվաքանակում կազմել է 3%։
- Ամփոփոելով՝ պետք է փաստենք, որ հայ առաքելական եկեղեցու դերակատարումը հայերի և Հայաստանի կյանքում ունի խոր արմատներ։ Եկեղեցու դեմ ծածուկ կամ բացահայտ որևէ պայքար դժվար թե հանգեցնի շոշափելի արդյունքների, այլ միայն ժամանակավորապես կպառակտի և կբևեռացնի հանրությանը՝ ստեղծելով նոր վտանգներ Հայաստանի վերականգնման, զարգացման բարդ ճանապարհին։