2024-ը «էլ ավելի խելահեղ» է լինելու, քան նախորդ 4 տարիները․ Իլոն Մասկ

3 Հունվարի, 2024
1 Min Read

Ամերիկացի բիզնես մագնատ Իլոն Մասկը 2024 թվականն  համարում է «էլ ավելի խելահեղ», քան նախորդ 4 տարիները, հաղորդում է Forbes-ը։

Սոցցանցերում օգտատերերից մեկը նշել է, որ «նորմալ կյանքը վերջին բանն է, որ կառաջարկի 2024 թվականը»՝ հաշվի առնելով նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունները։

«Իմ կանխատեսումը՝ գալիք 2024 թվականը «էլ ավելի խելահեղ» կլինի, քան նախորդները», գրել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը (զուտ կարողությունը, ըստ Forbes Real-Time-ի տվյալների, $251,3 մլրդ) X սոցիալական ցանցում ՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն