Hyundai-ին և Kia-ն ակնկալում են, որ 2024 թվականին մեքենաների վաճառքը կավելանա 2%-ով. Reuters

1 Min Read
Hyundai Motor's IONIQ 5 displays at Hyundai Mobility Japan's news conference in Tokyo, Japan, February 8, 2022. REUTERS/Kim Kyung-Hoon

Հարավկորեական Hyundai Motor Co-ն (005380.KS) և դուստր ձեռնարկությունը Kia Corp-ը (000270.KS) հայտարարել են, որ 2024 թվականին իրենց համաշխարհային վաճառքները կավելանան մոտ 2%-ով,- գրում է Reuters-ը:

2023 թվականին ընկերությունը վաճառել է 7.3 մլն մեքենա, ինչը մոտ 3%-ով պակաս է 7.52 մլն թիրախից: Պատճառը տնտեսական բարդ պայմաններն էին և գնաճը, որոնք մեքենա գնելը անհասանելի դարձրին որոշ գնորդների համար:

Ընկերությունները հայտարարել են, որ այս տարի նպատակ ունեն 7.44 միլիոնի ավտոմեքենաներ վաճառել:

Kia-ն 2023 թվականին վաճառել է 3.09 մլն ավտոմեքենա՝ գրանցելով նոր ռեկորդ: Kia-ի լավագույն ցուցանիշը եղել է 2014 թվականին՝ 3.04 միլիոնի վաճառքով:

Վերլուծաբաններն ասում են, որ թեև, վաճառքի նպատակները երկու ընկերությունների համար էլ, թվում է թե հասանելի են, բայց տնտեսական խնդիրներն ու գնաճը կազդեն ավտոմեքենաների պահանջարկի վրա:

Hyundai-ն ակնկալում է վաճառքի 0.6% աճ (մինչև 4.24 մլն ավտոմեքենա), մինչդեռ Kia-ն իր վաճառքի նպատակը սահմանել է 3.2 միլիոնը, ինչը մոտ 4%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Նշվում է, որ Hyundai-ի և Kia-ի բաժնետոմսերը նվազել են համապատասխանաբար 3.3% և 3.9%-ով:

 

Կիսվեք այս հոդվածով