Մոսկվայում նվազագույն կենսաթոշակը հասել է 24.5 հազար ռուբլու, – հայտնել է РБК-ն։
Դա հնարավոր է դարձել մոսկվացիների կենսաթոշակների 5%-ով ինդեքսավորման շնորհիվ։ Բացի այդ, հունվարի 1-ից Մոսկվայի իշխանությունները բարձրացրել են բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների ընտանիքների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ արտոնյալ կատեգորիաների համար նախատեսված սոցիալական վճարները:
24.5 հազար ռուբլի կենսաթոշակ ստանալու համար կարող են դիմել չաշխատող թոշակառուները, ովքեր դիմելու պահին առնվազն տասը տարի գրանցված են Մոսկվայում:
Անցյալ տարի մոսկվացի թոշակառուները ստացել են 23.313 ռուբլի, որը հասցվել է կենսապահովման մակարդակի՝ 16.257 ռուբլու։
2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայի իշխանությունները սոցիալական վճարները ինդեքսավորել են 10%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում