ԱՄԷ-ում ամանորյա հրավառությունը միանգամից 2 համաշխարհային ռեկորդ է սահմանել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

ԱՄԷ-ի Ռաս ալ-Խայմա էմիրության ամանորյա հրավառությունը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել միանգամից երկու անվանակարգում՝ որպես ջրի վրա ու նաև երկնքում հրավառության ամենաերկար շոու,- հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ցուցադրությունը տեղի է ունեցել Ալ Մարջան արհեստական ​​արշիպելագի և Ալ Համրա տարածքի միջև 4.5 կմ երկարությամբ ափի վրա։

Ջրի վրա տեղադրված հրավառություններից բացի հրավառությանը ներգրավվել են ավելի քան 1000 պիրոտեխնիկական և լուսադիոդային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև օդային պտույտներ կատարող սարքեր։

Նշվում է, որ ավելի քան 50 000 մարդ է տեղում վայելել ութ րոպեանոց ներկայացումը:

2022 թվականին ևս Ռաս Ալ Խայմայի էմիրությունը սահմանել է երկու համաշխարհային ռեկորդ՝ «Միևնույն ժամանակ հրավառություն արձակող հեռակառավարվող անօդաչու թռչող սարքերի ամենամեծ քանակություն» և «հեռակառավարվող անօդաչու թռչող սարքերով ամենամեծ ցուցադրություն» անվանակարգերում։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով