Տյումենի բնակիչը 1 միլիարդ ռուբլի է շահել վիճակախաղով

1 Min Read

2024 թվականի հունվարի 1-ին խաղարկված Русского лото վիճակախաղի ամանորյա վիճակահանության ժամանակ Տյումենի բնակիչն ավելի քան 1 մլրդ ռուբլի է շահել։

Ամանորյա այս վիճակախաղը կհիշվի շատերի կողմից, ի վերջո, երկիրն ունի վիճակախաղի պատմության մեջ երրորդ միլիարդատերը,- գրում է Столото ընկերության մամուլի ծառայությունը։

Վիճակահանությանը խաղարկվել է նաև 1 մլն ռուբլու 100 մրցանակ: 87 հոգի շահել է 1-ական մլն ռուբլի, ևս 13 մլն ռուբլի խաղարկվել է վիճակախաղի 80 մասնակցի միջև, նրանցից յուրաքանչյուրը շահել է 162.5 հազար ռուբլի։

22 երջանիկ հաղթողներ էլ կիսել են 10 մլն ռուբլի մրցանակը։ Յուրաքանչյուրի շահումը կազմել է 454 545 հազար ռուբլի։

Ընդհանուր առմամբ խաղարկվել է ավելի քան 2.7 մլրդ ռուբլի, շահող է դարձել ավելի քան 9.2 մլն տոմս։

 

TAGGED:
Share This Article