Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ:
«Սիրելինե՛րս,
Ուրախ եմ նշել, որ անցնող տարում մեր հաստատակամության և համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարողացանք արձանագրել բարձր տնտեսական աճ և արդյունավետ հաղթահարել ընթացիկ դժվարությունները:
2023 թվականի ձեռքբերումները վստահություն են տալիս, որ հաջորդ տարի անելու ենք ավելին՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության կայունությունը և ինստիտուցիոնալ զարգացումը:
Տարեմուտի վերջին ժամերին բոլորս մտածում ենք ապագայի մեր երազանքների և նախանշվող անելիքների մասին: Ես ցանկանում եմ, որ գալիք տարին լինի այդ երազանքների ու նպատակների իրականացման, առողջության, կայունության ու երջանկության օրերով լի:
Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը և մաղթում, որ Սուրբ ծննդյան լույսն առաջնորդի բոլորիս մեր բոլոր գործերում»,- ասված է ուղերձում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում