Team-ի մասնաճյուղերը տոնական օրերին կաշխատեն ավելի երկար

29 Դեկտեմբերի, 2023
1 Min Read
Team-ի մասնաճյուղերը տոնական օրերին կաշխատեն ավելի երկար

Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնները նախատոնական ու տոնական օրերին կաշխատեն հատուկ ժամանակացույցով։

Ընկերության այն մասնաճյուղերը, որոնք աշխատում էին մինչև ուրբաթ օրերը այս ընթացքում բաց կլինեն նաև շաբաթ և կիրակի օրերին։ Գլխավոր՝ Ամիրյան փողոցի և Հյուսիսային պողոտայի մասնաճյուղերը դեկտեմբերի 30-ին բաց կլինեն մինչև կեսգիշեր, իսկ դեկտեմբերի 31-ին՝ մինչև 20:00-ն։ Տոնական օրերին Երևանի և մարզերի մյուս խոշոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տարեմուտն ավելի ջերմ ու հիշարժան դարձնելու համար այս տարի ընկերությունն առաջարկում է ամանորյա նվերների լայն տեսականի հատուկ գներով։ Դրանք ձեռք բերել հնարավոր է բոլոր մասնաճյուղերից կամ առցանց։

Team Telecom Armenia-ն շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը և ցանկանում համարձակ գաղափարներով, թիմային նվաճումներով ու ընտանեկան ջերմությամբ լի տարի։


***
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ
։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

Կիսվեք այս հոդվածով
3 Comments