Թիրախից ցածր գնաճ, սպասվածից ավելի բարձր տնտեսական աճ․ տարվա տնտեսական ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Հայաստանի տնտեսությունում 2023 թվականին թեև զերծ չմնաց արտաքին ազդեցություններից, այնուամենայնիվ, տարին կփակվի սպասվածից ավելի բարձր տնտեսական աճով։ Նոյեմբերի տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 1 տարում աճել է 11.2 %-ով։  Իսկ հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4 %-ով։ Այս աճը մեծապես պայմանավորված է արտաքին առևտրաշրջանառության և ներքին առևտրաշրջանառության ծավալի աճով։ 

  • Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 42,4%-ով 
  • Արտահանումը՝ 44,7%-ով 
  • Ներմուծումը՝ 41%-ով
  • Արդյունաբերությունը՝ 2,1%-ով
  •  Շինարարությունը՝ 15,69%-ով
  •  Առևտուրը՝ 24,3%-ով 
  • Ծառայությունները՝ 11,1%-ով 

Դեկտեմբերի վերաբերյալ առայժմ տվյալներ չկան, այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը տարեվերջին մոտ 8,3 % տնտեսական ակտիվության աճ է կանխատեսում 

«Մեր տնտեսության պոտենցյալը, աճը, որ մենք կարող ենք ունենալ, մեր գնահատականներով 5-5,5 %-ի շրջանակներոյւմ է, 8,3 %-ը բավականին լավ ցուցանիշ է»,- նշում է Գալստյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։ 

Ըստ ԿԲ նախագահի՝ այս աճը պայմանավորված է մի քանի ոլորտներով․ շինարարություն, ծառայություններ, առևտուր։ 

Ինչ վերաբերում է բանկային ոլորտին՝ հիփոթեքային վարկերի ծավալը 2018-ի համեմատ ավելացել է 4,3 անգամ, սպառողական վարկերը՝ 60 %-ով, իսկ արդյունաբերության վարկավորումը նվազել է․ 

«Հայկական բանկերը որպես կանոն ֆինանսավորել են նաև ներդրումային պրոեկտներ, բայց ես կարծում եմ, որ հետզհետեմեր ընկերությունները ձեռք են բերելու արժեթղթային շուկայից այն միջոցները, որոնք իրենց անհրաժեշտ են հիմնական ներդրումներն իրականացնելու տեսանկյունից»,- նշել է Գալստյանը:

ԿԲ-ի գնահատականներով առաջիկայում անշարժ գույքի գների որոշակի անկում կարող է տեղի ունենալ և Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգն այս ռիսկերից պաշտպանելու համար մի քանի քայլեր է ձեռնարկել:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով