8500 տ ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի մասով կտրվի ներմուծման սակագնային արտոնություն

1 Min Read
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված 9,0 հազ տոննա քանակությամբ սակագնային քվոտայից 8,5 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի մասով նախատեսվում է սահմանել ներմուծման լրացուցիչ սակագնային արտոնություն, այն է՝ 15 տոկոս մաքսատուրքի փոխարեն 0 տոկոս մաքսատուրքի կիրառում։
Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից լիազոր մարմին հայտերը կարող են ներկայացվել 2024 թվականի հունվարի 3-ից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։
2023 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՀ կառավարության N 2303-Ն որոշումը։
Share This Article