Իրականում այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում պետք է անվանել ողբերգություն։ Այստեղ յուրաքանչյուր օր զոհվում են անմեղ մարդիկ։ Այս ոճրագործություններն իրականացվում են հիմնականում երկու երկրների՝ Իսրայելի և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ, որոնց թվում է նաև ոճրագործ Ալիևը։
Որքան էլ տարօրինակ թվա, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Սուրբծննդյան բացիկ է ուղարկել Էրդողանին՝ նրան մեղադրելով քրդերի ցեղասպանության մեջ և հայտարարելով, որ Թուրքիայի նախագահի կարծիքը վերջին բանն է, որ իրեն հետաքրքրում է։
Ինչևէ, խոսենք թվերով. Իսրայելի տնտեսությունն առավել դինամիկ է, քան Թուրքիայինը` չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի ռեսուրսները և տարածքը անհամեմատ մեծ են։ Բավական է համեմատել երկրները՝ ըստ տնտեսական ազատության համաթվի արդյունքների․
Ինչպես ցույց է տալիս 2023թ-ի վիճակագրությունը, Իսրայելում տնտեսական ազատության համաթիվը՝ 69 բալ, գերազանցում է Թուրքիայի տնտեսական ազատության համաթվին՝ 57 բալ։
Թուրքիայում շատ ցածր մակարդակում են գտնվում սեփականության իրավունքի պաշտպանությունը՝ 41 բալ, կոռուպցիայից ազատությունը՝ 37 բալ, աշխատուժի ազատությունը՝ 55 բալ։
Այս ցուցանիշների մասով Իսրայելում պատկերն անհամեմատ լավ է. խնդիր է առկա ֆիսքալ ազատության համաթվի մասով, որը 2023թ-ին կազմել է 31 բալ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում