Նոր համարանիշները պետք է էլեկտրոնային աճուրդով վաճառվեն։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ այն էլեկտրոնային աճուրդները պետք է լինեն իրական էլեկտրոնային աճուրդներ։ Մարդկանց այս պահից սկսած պետք է պատշաճ ծանուցվի, որ եթե բազմաթիվ զրոներով համարանիշների սիրահար եք, ուրեմն պետք է մասնկացեք այդ աճուրդին։ Իրական աճուրդ պետք է տեղի ունենա և առաջարկված ամենաթանկ գնով մարդիկ պետք է իրար հետ մրցակցեն, պայքարեն։ Ով ուզում է վճարի ավելի շատ, թող վճարի ու այդ համարանիշը տանի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում