Շարունակվում են ապօրինի որսագործիքների Սևանից դուրս բերման միջոցառումները

1 Min Read

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում  «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են  ապօրինի որսագործիքների լճից դուրս բերման միջոցառումները։

Դեկտեմբերի 27-ին  «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ  իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 65 կգ սիգ տեսակի ձուկ:

100 հատ ձուկ կենդանի վիճակում վերադսրձվել է լիճ: Միջոցառումները շարունակվում են:

Share This Article