ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էլեկտրոնային եղանակով ծանուցումների համակարգի ներդրմանը:
Նրա խոսքով՝այսպիսով կգեներացվի էլեկտրոնային հասցեների բանկ։ Թվային ծանուցումներ կանեն, որ պարկերով մակուլատուրան այստեղից այնտեղ տանելու գործառույթը չլինի։
«Ի վերջո, 21-րդ դարն է․ ամո՛թ է: Մենք միլիարդներ ենք ծախսում թուղթ պրինտ անելու և թուղթը մարդկանց հասցնելու կամ դռների արանքը մտցնելու համար, որը բացարձակ 21-րդ դարի գործառույթ չի»,- ասել է նա:
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ասել է, որ տարեկան 3 միլիարդ դրամ է բյուջեից ծախսվում պետական հաստատությունների ծանուցումների համար:
«Ամենաշատ ծախսը դատարաններն են անում, ապա՝ ՃՈ-ն, մեկ միլիարդ դրամ էլ բաշխվում է բոլոր գերատեսչություններին»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում