Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախկինում մարդիկ կարող էին մինչև 500.000 դրամ տուգանվել, և համակարգն ասում էր՝ խնդիր չունես, կարող ես 100 քշել, 300, 400, փողդ վճարի՝ շարունակի նույն ձևով վարել։
Նրա խոսքով՝ եղած քաղաքականությունը խրախուսում էր քաղաքացուն, որ եթե հնարավորություն ունի, գրպանը ներում է, ինչքան ուզի, խախտում անի։ Ինչ ուզում ես արա, վճարի, գնա քո ճանապարհով:
«Պետությունն ասում էր՝ խախտում արա, պետությանը եկամուտներ բեր․ ու ոչ միայն պետությանը։ Հիմա մարդը չի կարող այդպես վարվել, որովհետև՝ 1,2,3, տուգանքի բալերը կկուտակվեն, ու ինքը կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից։ Իսկ եթե վարորդական իրավունքից զրկված վիճակում վարի մեքենան, քրեական պատասխանատվության կենթարկվի»,- ասել է նա։
Վարչապետը նաև հավելել է, որ բալային համակարգով կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ են ստեղծում:
«Արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չի, և երկրորդ՝ մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, ասում ենք՝ Հայաստանի ճանապարհներով չպետք է մեքենա վարես»- ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում